Վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայում ցրտից մահացել է 38 մարդ` ցրտից մահացածների թիվը հասցնելով 101-ի, հայտնում է երկրի արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը:
Մարդկանցից 64-ին մահացած գտել են ճանապարհներին, 26-ին` իրենց տներում, 11-ը մահացել են բժշկական օգնություն ստանալու ժամանակ:
Այս պահին ցրտահարվածության ախտանշանով 1200 մարդ հոսպիտալացվել է: Ջերմաստիճանը երկրի որոշ մասերում հասել է մինուս 32 աստիճանի: Սառնամանիքին դիմակայելու համար կառավարությունը հատկացրել է 3000 տաքացվող վրան` փողոցներում տեղադրվելու և անտուն մարդկանց ուտելիք ու խմիչք տրամադրելու համար: