Home / Հայաստան / Տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը նվազում է, իսկ Թուրքիայինը` ամրանում. Սահակաշվիլի

Տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը նվազում է, իսկ Թուրքիայինը` ամրանում. Սահակաշվիլի

Ռուսաստանի կառավարությունը գնում է Մուբարաքի և Քադաֆիի ռեժիմների ճանապարհով, նրան օտարում է սպասվում իշխանությունից, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին The Cable բլոգին տրված հարցազրույցում:

Ռուսաստանը ոչ միայն հրաժարվում է սեփական քաղաքացիների ցանկություններին ունկնդիր լինելուց, այլև գլխավորում է ազգային հեղափոխություններին տրվող դիմադրությունը, վստահեցրել է Վրաստանի նախագահը: «Ամենաթարմ և վառ օրինակը այն աջակցությունն է, որ Ռուսաստանը ցուցաբերում է Ասադի սիրիական դաժան ռեժիմին»,- ասել է նախագահը: Ռուսաստանյան կողմին թվում է` «եթե Սիրիան ընկնի, դա Մոսկվայի առջև վերջին բաստիոնը կլինի»,- ասել է Սահակաշվիլին: Նրա կարծիքով` այս մոտեցումը ոչ մի կերպ չի կարող օգնել Սիրիային և խիստ կվնասի Ռուսաստանին:

Ելույթ ունենալով Վաշինգտոնի Խաղաղության Ինստիտուտում` Սահակաշվիլին հակադրել է Ռուսաստանի և Թուրքիայի մոտեցումները «արաբական գարնանը»: Նրա կարծիքով` Ռուսաստանը «ողջ ուժով փորձում է կանխել ժողովրդավարական շարժումների միջազգային աջակցությունը», իսկ Թուրքիան «հաստատվում է որպես հետհեղափոխական երկրների համար լավագույն օրինակ»:

«Պատահական չէ, որ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը նվազում է, իսկ Թուրքիայինը` օր օրի ամրապնդվում»,- եզրափակել է նա: