Կան մարդիկ, որոնք մտածում են, որ եթե տարածությունը ցանկապատով փակեցին, ուրեմն այդ տարածքի հետ ինչ ուզեն, կարող են անել, բայց դա այդպես չէ: Այս մասին կինոռեժիսոր Դավիթ Ստեփանյանի հետ բնապահպանական խնդիրներին նվիրված հարցազրույցի ընթացքում ասել է ազգագրագետ Աղասի Թադևոսյանը:
«Դա վայրենի մտածողությունից է գալիս: Դա տոհմացեղային մտածողությունից է գալիս, որովհետև դա նույնիսկ կապիտալիստական մոտեցում չի: Որովհետև, եթե դու կապիտալիստ ես ու այդ տարածքը գնում ես, դու գործ ունես վերահսկողության հետ: Նույն հասարակությունը փորձելու է վերահսկել քեզ, և ամեն ինչ անելու, որ հասնի այդ վերահսկողությանը», – ասել է Թադևոսյանը:
Նրա խոսքով` հասարակությունը պետք է մասնակից լինի, թե իր սեփական, թե պետոական կյանքին, իսկ այդ մասնակցությունը գալիս է նրանից, որ յուրաքանչյուրը ինքնորոշված է:
«Եթե այդ ինքնորոշվածությունը չկա, ուրեմն դու գործիք ես, կամ կարող ես գործիք դառնալ ցանկացածի ձեռքում», – նշել է ազգագրագետը:
Թադևոսյանը, խոսելով բնապահպանական խնդիրների մասին, առաձնացնում է մտածողության երկու տեսակ, որոնք այսօր Հայաստանում պայքարի մեջ են մտել:
Հարցազրույցն ամբողջությամբ.