Աբովյանում վերջին շրջանում իշխանությունների և, մասնավորապես, տեղի ՀՀԿ-ականների կողմից բացահայտ սև քարոզչություն է իրականացվում ԲՀԿ-ի դեմ, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը` հղում կատարելով Աբովյան քաղաքի իր աղբյուրներին:
Թերթի փոխանցմամբ, արդեն քանի օր է նման տեռորի զոհ են դարձել Աբովյանի երթուղայինների և մի շարք տաքսի ծառայությունների վարորդներ: Վերջիններիս առաջարկվել է կամ լքել ԲՀԿ-ն, կամ էլ թողնել աշխատանքը:
Ինչպես հաղորդել է «ՉԻ»-ի աղբյուրը, այս գործընթացը հակամարգում է Կոտայքի մարզի ՀՀԿ-ի տարածքային պատասխանատուն, որի անունը թերթը չի նշում: