Տեսահսկման սարքերը արձանագրել են,, թե ինչպես է նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկը տեղաշարժվում Օսլոյում կառավարության շենքի մոտ ռումբ պայթեցնելուց առաջ:
Նորվեգացի ահաբկչին տեսախցիկները ֆիքսել են 2011 թվականի հուլիսի 22-ին իրականացրած պայթյունից ուղիղ 3 ժամ 18 րոպե առաջ:
32-ամյա Բրեյվիկը առանց շտապելու քայլում էր` չնայած անձրևոտ եղանակին, նրա մի ձեռքում պայուսակ կար, մյուսում` հովանոց:
Երկու ժամերի ընթացքում հանցագործը մի քանի անգամ փոխում է իր գտնվելու վայրը, մի հրապարակից մեկ այլ հրապարակ է տեղափոխվում: Նրան նկատել էին նաև Օսլոյի Մայր Տաճարի մոտ:
Կեսօրին` ժամը 2-ին, նա տուն է վերադարձել, որպեսզի հագնի կեղծ ոստիկանի զգեստը և տարածի հետագայում հայտնի դարձած 1500 էջանոց «Մանիֆեստը»` ուղղված Եվրոպայում բազմամշակութայնության դեմ: