Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ անփոփոխ է թողել Լոռու մարզի դատարանի վճիռը, որով Սերոբ Տեր-Պողոսյանը մանկապղծության համար դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Վերաքննիչ վարույթն իրականացվել է Տեր-Պողոսյանի բողոքի հիման վրա, և վերջինս քննությանը մասնակցելու համար դատարան է բերվել: Տեր-Պողոսյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ, և, բժիշկների խոսքով, բուժվում է աղիքային քաղցկեղի դեմ: Տեր-Պողոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը «ՀԺ»-ի հետ զրույցում չի բացառել, որ իրենք առաջիկայում կդիմեն վճռաբեկ դատարան, սակայն նկատել է, որ դեռ պետք է խորհրդակցի իր պաշտպանյալի հետ: