Այսօր ռուսաստանյան մայրաքաղաքը 20 աստիճան ցրտի պայմաններում կվերածվի ցույցերի կենտրոնի: Մոսկվայում 4 կազմակերպված բողոքի ակցիա տեղի կունենա, որոնցից ամենազանգվածայինները պետք է դառնան «Հանուն արդար ընտրությունների» ակցիան և Պուտինի համակիրների հանրահավաքը, որն անցկացվում է «Մենք կորցնելու բան ունենք» կարգախոսի ներքո:
Ընդդիմադիր գործիչները երեկ ցուրտ եղանակային պայմանների պատճառով որոշել են կրճատել հանրահավաքի տևողությունը մինչև 40 րոպե: Ելույթ ունեցողների ցուցակից հանել են նախագահի թեկնածուներին, թեև այսօր 12-ին մեկնարկած երթին մասնակցել է միայն Միխայիլ Պրոխորովը, ով հայտարարել է, որ ապրել է Նորիլսկում և չի վախենում ցրտից:
Նախօրեին Վլադիմիր Պուտինը ողջունել է իր համար հանրահավաքի դուրս գալ պատրաստվող քաղաքացիներին և հորդորել չսառչել:
Նշենք, որ ուղիղ ժամը 12-ին մեկնարկել է ընդդիմության երթը դեպի Բոլոտնայա հրապարակ: