Youtube կայքում տեղադրվել է VoV TV-ի կողմից պատրաստված «Հայկ Գևորգյան – Հանցագործ» խորագրով տեսանյութը, որը պատմում է փետրվարի 3-ին կալանավորված «Հայկական ժամանակ» թերթի թողարկող խմբագիր Հայկ Գևորգյանի կողմից իրականացված «հանցագործության մանրամասների մասին»:
Երգիծական տեսանյութում թղթե կերպարների միջոցով նկարագրվում է լրագրողի իրագործած «հանցագործության» վերաբերյալ ոստիկանության վարկածը, որի համաձայն` Հայկ Գևորգյանը հունվարի 13-ին վթարի է ենթարկել ՀՀ քաղաքացու և դեպքի վայրից փախուստի դիմել: Տեսանյութի հեղինակն է «ՀՀ օրինապաշտ, մեկ էլ ազատ քաղաքացին»: