Home / Հայաստան / Փետրվարի 7-8-ին ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա

Փետրվարի 7-8-ին ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա

Հայաստանի ողջ տարածքում փետրվարի 3-ից 6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-ի երեկոյան ժամերին և 8-ին շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: Քամին արևմտյան` 1-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-ից 8-ին գիշերը կբարձրանա 10-ից 12, ցերեկը` 4-ից 6 աստիճանով:

Երևանում փետրվարի 3-ից 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին հնարավոր է թույլ ձյուն: