Փետրվարի 6-ին Հայաստանի ամբողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը մի փոքր կբարձրանա: Տեղումներ կդիտվեն փետրվարի 7-ի երեկոյան: Լեռներում և լեռնանցքներում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20մ/վրկ, հնարավոր է բուք, ավտոճանապարհներին ցածր տեսանելիություն:
Meteo-Tv-ն զգուշացնում է՝ անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից, ձյան բերվածքների հետևանքով հնարավոր է մերկասառույցի առաջացում:
Փետրվարի 6-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հնարավոր է մառախուղ, հավանական է մերկասառույցի առաջացումը: Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -8-11, ցերեկային ժամերին -1+1, երեկոյան -1-3 աստիճան: