Եվրասիական Միության ստեղծումը ճանապարհ կբացի ղարաբաղյան հակամարտության արագ և իրական լուծման համար` հակամարտող կողմերի համար ընդունելի պայմաններով: Վստահ եմ, որ Եվրասիական Միությունը Հետխորհրդային տարածաշրջանում բոլոր ազգամիջյան հակամարտությունների և տարածքային խնդիրների լուծման լավագույն օպտիմալ տարբերակն է: Այս մասին Vesti.az կայքի հետ զրույցում, ասել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի գիտական գծով պրոռեկտոր, Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Պոդբերյոզկինը` խոսելով ԼՂՀ հիմնախնդրի վրա այս տարի կազմակվորվող Եվրասիական միության հնարավոր ազդեցուցության մասին:
«Եվրասիական Միության պետությունների միջև այլևս չեն լինի մաքսային պատնեշներ, սահմաններ, վիզաներ, մեկ ընդհանուր սոցիալ-տնտեսական տարածք կձևավորվի: Նման ձևաչափում Հայաստանի և Ադրբեջանի համար կկորեն հակամարտելու հիմքերը: Ամեն ինչ կախված է նրանից`արդյոք Վլադիմիր Պուտինը, դառնալով ՌԴ նախագահ, առաջ կմղի այդ ծրագիրը, թե ոչ: Եթե դա տեղի ունենա, ապա մաքսային միության մեջ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցության համար լավ հարթակ կստեղծվի: Բաքուն և Երևանը կկարողանան միասին կառուցել հետխորհրդային տարածքի ապագան»,- ասել է քաղաքագետը:
Միաժամանակ, Պոդբերյոզկինը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը ոչ մի կերպ չի կարող նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում: Ըստ նրա, Հայաստանն ու Ադրբեջանը նախևառաջ ձգտում են ապահովել իրենց ազգային շահերը, սակայն «արևմտամետ» և «ռուսամետ» քաղաքական խաղերը շատ պայմանական հասկացություններ են: «Հայաստանն ու Ադրբեջանը ունեցել են և կունենան կոնկրետ շահեր, որոնք կարելի է համարել ռուսամետ կամ արևմտամետ: Անձամբ ես կարծում եմ, որ բոլոր հետխորհրդային երկրները մեկ հեռանկար ունեն`ստեղծել միացյալ Եվրասիական միություն: Վստահ եմ, որ Ռուսաստանն ու այլ նախկին խորհրդային հանրապետություններ պետք չեն Արևմուտքին»:
Պոդբերյոզկինը ընդգծել է, որ Եվրասիական Միությունը կոնֆեդերացիայի նոր ձևաչափ է. որտեղ չի լինի ոչ մի «մեծ եղբայր», այլ պարզապես կվերականգնվի հարյուրամյակներով գոյություն ունեցած միացյալ մշակութային տարածքը:
«Այն, ինչը արհեստականորեն կոտրվել էր, կարելի է բնական ճանապարհով վերականգնել: Կարելի է միացյալ կառավարման հորիզոնական համակարգ ստեղծել, օրինակ, համակարգող խորհրդի տեսքով, որի մեջ կմտնեն արտգործնախարարների խորհուրդը և այլ նմանատիպ կառույցներ»,- հայտարարել է Պոդբերյոզկինը: