Կարծրատիպը կամ արդարացումները, թե Հայաստանում գործող բնապահպանական շարժումները հեռու են քաղաքական պայքարից մի առասպել է, որ բնապահպանները գիտակցաբար, թե անգիտակցաբար ձևավորում են: Այս մասին կինոռեժիսոր Դավիթ Ստեփանյանի հետ հարցազրույցում ասել է արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը:
Այնուամենայնիվ, Կարոյանի խոսքով, վերջին շրջանում բնապահպանական շարժումներում նկատելի է դառնում գիտակցումը, որ իր խորքում դա քաղաքական պայքար է, որովհետև ՀՀ կառավարության` հանքերի շահագործման համար արտոնագրեր տրամադրելու որոշումների մեջ ակնհայտորեն սկսում են նկատելի դառնալ գործողություններ, որոնք գալիս են իշխող քաղաքական ռեժիմի ավանդույթներից և վարքագծից: Այդ վարքագծին էլ իր հետ բերում է խնդիրներից շատերը, որոնց փորձում են դիմագրավել բնապահպանական շարժումները:
Հարցազրույցն ամբողջությամբ.