«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը մեծապես կարևորում է արդարության և ազատության իրավունքների լիարժեք կիրառումը և այդ համատեքստում տարակուսանք է արտահայտում լրագրող Հայկ Գևորգյանի ձերբակալության առիթով, ասված է «Ազատ դեմոկրատների» տարածած հայտարարության մեջ:
Կուսակցությունը պահանջում է բոլոր պատասխանատու մարմիններից վարույթի լիակատար արդարություն և թափանցիկություն` վստահություն հայտնելով, որ Հայկ Գևորգյանը, գտնվելով ազատության մեջ, որևէ կերպ չի խոչընդոտի գործի քննության ընթացքին: