12.15 Հայկ Գևորգյանին բաց թողեցին: Մանրամասները` մի փոքր ուշ:
11.52 ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Epress.am-ի հետ զրույցում հաստատեց, որ դատախազությունը որոշում է կայացրել փոխել Հայկ Գևորգյանի խափանման միջոցը և ազատ արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Քիչ հետո Հայկ Գևորգյանը ազատ կարձակվի «Նուբարաշենի» մեկուսարանից
11.33 Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի մոտ հավաքվել են մոտ 20 լրագրողներ, ովքեր սպասում էին Հայկ Գևորգյանի դատարան բերելուն, սակայն մեկուսարանից դատարան ժամանած ուղեկցող գումարտակի մեքենայում, որը տեղափոխում է մեղադրյալներին, Հայկ Գևորգյանը չկար:
Լրագրողներին հաջողվեց ճշտել, որ Հայկ Գևորգյանին Նուբարաշենից դատարան չեն տեղափոխել, քանի որ նրա` խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշումը կարող է կայացվել հենց մեկուսարանում: Ըստ մեր տեղեկությունների` խափանման միջոցը փոխվելու է, և Հայկ Գևորգյանը ազատ է արձակվելու հենց մեկուսարանից` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց:
Այժմ լրագրողներն արդեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ են և սպասում են դատախազի որոշմանը: