6,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Ֆիլիպիններում, որի հետևանքով, ըստ նախնական տվյալների, մեկ երեխա է զոհվել:
Համաձայն ԱՄՆ-ի սեյսմիկ ծառայության, երկրշարժի էպիկենտրոնը եղել է Ֆիլիպինների կենտրոնական հատվածում գտնվող Նեգրոս կղզում:
Թայսան քաղաքում, որը ամենից մոտն է եղել էպիկենտրոնին, մարդիկ, զգալով ցնցումները, դուրս են վազել փողոց, տներից մեկի փլուզման հետևանքով երեխա է մահացել:
Երկրաշարժը նաև ցունամիի վտանգ է առաջացրել: