Home / Հայաստան / Զինվորի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

Զինվորի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

2012թ. փետրվարի 2-ին, ժամը 17:00-ի սահմաններում ԼՂՀ զորամասերից մեկում մարտական դիրքում գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Կառլեն Բաղդասարյանի մահվան  փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում ինքնասպանության հասցնելու մեղադրանքով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի զինկոմիսարիատից զորակոչված ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Կառլեն Բաղդասարյանը հրազենային մահացու վիրավորում էր ստացել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում: Դեպքից անմիջապես հետո, զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վիրավորը մահացել էր: