Arava Open Day գյուղատնտեսական ցուցահանդեսին իսրայելական Seeds Technologies ընկերությունը նոր, սև լոլիկներ է ներկայացրել: Անսովոր հիբրիդը առաջացել է բանջարանոցային և վայրի լոլիկների խաչասերումից, հայտնում է vesti.ru-ն:
Իր սև գույնի համար լոլիկը ստացել է «Black Galaxy» (սև գալակտիկա) անունը:
Բանջարեղենի ստեղծողները նշում են, որ լոլիկին «գոթական» սև գույն ստանալու համար մեծ քանակությամբ արևի լույս է անհրաժեշտ: Որքան շատ արևի լույս է տեսնում բանջարեղենը, այնքան այն ավելի սև տեսք է ստանում:
Լոլիկների նոր տեսակը մեծ թվով վիտամին С և այլ օգտակար հակաօքսիդներ է պարունակում, որոնք նպաստում են իմունիտետի ամրացմանը: Մասնագետները պնդում են, որ օգտակար նյութերի պարունակությամբ լոլիկը ոչ միայն չի զիջում, այլ նաև գերազանցում է ավանդական կարմիր և դեղին տեսակները:
Բանջարեղենը, ըստ մասնագետների, իր անսովոր գույնի շնորհիվ մեծ պահանջարկ կունենա: Ի դեպ, ակնկալվում է, որ այն կվաճառվի խանութներում և շուկաներում:
Նշենք, որ բանջարեղենի առավելությունը կայանում է նրանում, որ այն գենետիկորեն մոդիֆիկացված չէ: