Փետրվարի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են:
Սելիմի լեռնանցքում, Ալավերդու,Դիլիջանի և Գորիսի որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կատարվում են մաքրման և մշակման աշխատանքներ:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: