Home / Հայաստան / Ղարաբաղում վիրավորված զինվորը հոսպիտալի ճանապարհին մահացել է

Ղարաբաղում վիրավորված զինվորը հոսպիտալի ճանապարհին մահացել է

Փետրվարի 5-ին ժամը 19.20-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Հադրութի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 20-ամյա Մարատ Ալեքսանդրի Դիմակսյանը:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի փոխանցմամբ` վիրավորը մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին:

Միջադեպի մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն: