Նախորդ կիրակի ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել ուժային կառույցների ղեկավարների հավաք, որը տևել է 2,5 ժամ, իր աղբյուրների վրա հղում կատարելով` գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին են ներկայացվել ուժային կառույցների՝ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ վերլուծություններ։
Համաձայն օրաթերթի, խոսք է եղել նաև առաջիկա ԱԺ ընտրությունների մասին, նշվել է, որ հատկապես մեծամասնականում պետք է բացառել ՀՀԿ– ԲՀԿ, ինչպես նաև մյուս թեկնածուների միջև ընդհարումները։ Սերժ Սարգսյանն ուժայիններին հրահանգել է համապատասխան մեխանիզմներ մշակել։
«Ժողովուրդ»-ը փորձել է հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, սակայն մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանին ուղարկած հարցումն այդպես էլ մնացել է անպատասխան։