2011-2012 թվականների ընթացքում Չինաստանում նախատեսվում է կրճատել կառավարական և այլ պետական հիմնարկությունների մեքենաների երթևեկությունը, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ծառայողական մեքենաների օգտագործման և էներգոռեսուրսների խնայման բարեփոխման ծրագրի համաձայն, ՉԺՀ-ի զարգացման և բարեփոխման, ինչպես նաև ֆինանսների նախարարության համատեղ պետական կոմիտեն որոշել է, որ պետական հիմնարկությունների մեքենաները շաբաթվա մեջ մեկ անգամ իրենց պետհամարանիշների վերջին թվին համապատասխանող օրը չպետք է օգտագործվեն:
Բոլոր պաշտոնյաները պետք է ոտքով քայլեն, ակտիվորեն հեծանիվ օգտագործեն կամ օգտվեն հասարակական տրանսպորտից:
Մասնավորապես, 1 կմ-ի վրա ապրող պետաշխատողները պետք է ոտքով հասնեն աշխատավայր, 3 կմ-ի վրա ապրողները` հեծանիվով, իսկ 5 կմ-ի դեպքում` հասարակական տրանսպորտով: