ԱՄՆ դեսպանությունը երեկ հաստատել է «Հայկական ժամանակ» օրաթերթի այն տեղեկությունը, որ իրենք դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ առաջարկելով հնարավորություն ստեղծել, որպեսզի …տեղում դիտարկեն Հրազդանում փետրվարի 12-ի քաղաքապետի ընտրությունները, բայց մերժում ստացել:
«Մենք այդպիսի խնդրանքով դիմել ենք ԿԸՀ-ին, բայց չստացվեց։ Մենք ակնկալում ենք դիտարկել հետագա ընտրությունները և կարծում ենք, որ նմանատիպ գործողությունները կարևոր են», – օրաթերթի թղթակցին ասել է ԱՄՆ դեսպանի մամուլի խոսնակ Թագուհի Զահուկյանը։
Հարցին՝ ո՞րն է եղել իրենց առաջարկի մերժման ԿԸՀ հիմնավորումը, Զահուկյանը դժվարացել է պատասխանել։
Նշենք, որ նախօրեին «Հայկական ժամանակն» այդ տեղեկությունը ճշտելու համար դիմել էր նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին։
«Ումից ստացել եք տեղեկությունը, նրանից էլ ճշտեք»,– պատասխանել էր ԿԸՀ նախագահը։