Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն իր առաջիկա մենամարտը կանցկացնի մարտի 31-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի «Սպարկասեն արենա» մարզահամալիրում:
Աբրահամի հակառակորդի անունը հայտնի կդառնա ավելի ուշ:
«Նպատակս աշխարհի չեմպիոն դառնալն է: Ֆարիասի նկատմամբ տարած հաղթանակն այդ նպատակի ճանապարհին կատարած առաջին քայլն է», – Աբրահամի խոսքերն է փոխանցում իր մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն-Արենա» համալիրում Արթուր Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին մենամարտի 5–րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց` նվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը: