ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Պանամա Սիթի քաղաքի բնակչին հաջողվել է իր ուղղաթիռից նկարահանել հազվադեպ բնության երևույթ, ըստ նրա` «Ցունամին ամպերից», որը րոպեների ընթացքում տարածվել է ողջ համացանցում և ճանաչում բերել հեղինակին:
Փետրվարի 5-ին արված և Facebook-ում տեղադրված լուսանկարներում պատկերված է Պանամա Սիթիի ափը` բազմահարկ շենքերով, որոնց կարծես ամպերով են պատում ափերից եկող ալիքները:
Նման երևույթը այնքան էլ հազվադեպ չէ Պանամա Սիթիում, սակայն այսպիսի եղենակային պայմաններում օդաչուները սովորաբար չեն հանդգնում օդ բարձրանալ: Այս անգամ, սակայն ուղղաթիռի սեփականատեր Ջեար Հոթոմը որոշել էր ռիսկի գնալ և նկարահանել «ցունամին»: