Home / Հայաստան / Գագիկ Խաչատրյանն ամրապնդում է դիրքերը ՊԵԿ-ում

Գագիկ Խաչատրյանն ամրապնդում է դիրքերը ՊԵԿ-ում

Պետեկամուտների կոմիտեում հերթական ատեստացիայի անցկացումից հետո զգալի թվով աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, գրում է «Երկիր» օրաթերթը։

Թերթը հետաքրքրական է համարում, որ ազատվածների թվում են նաև կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի տեղակալների մտերիմ շրջապատը կազմող որոշ պաշտոնյաներ:

«Հարվածն առավել զգալի է եղել ՊԵԿ նախագահի տեղակալ, ինչպես նաև վարչապետի հետ մտերիմ հարաբերություններով հայտնի Արտաշես Բեյբությանի համար, որի շրջապատը կազմող համարյա բոլոր անձինք ազատվել են հանգուցային պաշտոններից։

Այսպիսով, արձակուրդից վերադարձած Գագիկ Խաչատրյանը փորձում է հստակ հասկացնել, թե ով է իրականում համակարգի ղեկավարը։ Սակայն ժամանակը միայն ցույց կտա՝ արդյո՞ք նա վերականգնել է իր նախկին դիրքերը, թե՞ ուղղակի որոշել է գնալուց առաջ շրխկացնել դուռը», – գրում է «Երկիրը»։