Սխալ է այն մոտեցումը, թե ժողովուրդը լքում է հայրենիքն այն դեպքում, երբ վերջնականապես հիսթափվում է թե իշխանությունից, թե ընդդիմությունից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպամնն ասել է ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը:
Նրա խոսքով` էդ դեպքում թող ժողովուրդն ինքը դառնա ընդդիմություն ու կանգնի այդ ընդդիմություն կոչվածի կողքին ու պայքարի հավասարը հավասարի իրավունքով:
ՀՀԿ-ական Արտակ Դավթյանն ի պատասխան խորհուրդ է տվել ընդդիմությանը իշխանություններին դասեր տալու փոխարեն ներկայացնել, թե ինքն ինչ է պատրաստվում անել
«Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան անընդհատ խավարը անիծել», – ասել է Դավթյանը:
Դավթյանը հավաստել է, որ այս առումով իրենք` իշխանությունները, ընտրել են հենց այս ճանապարհը:
«Ի՞նչ կարող է անել ընդդիմությունը, ի՞նչ լծակների է տիրապետում ընդդիմությունը: Մենք ունենք մեր ծրագրերը և, իշխանության գալով, կիրականացնենք այն, որտեղ կբացառվեն կոռուպցիան, թալանը, սեփականության անարդար բաշխումը, պետական բյուջեն սեփական դրամապանակը դարձնելու գործող արատավոր կարգը և այդ դեպքում կունենանք մի պետություն, որը համարժեք կլինի բոլոր ժողովրդավար պետությունների ընտանիքին», – ասել է Թադևոսյանը: