Այսօր ՀՀ կառավարությունը հատսատել է գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման դիմումների և փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով գրանցման կարգը։
Ներկայացված նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում է ստանում պետական գրանցման դիմումների և կից փաստաթղթերի էլեկտրոնային (առցանց) ներկայացման գործընթացը, ինչպես նաև սահմանվում են այդ գործընթացում հնարավոր տեխնիկական պատճառներով պետական գրանցման վարույթների կասեցման հիմքերը։
«Սա լուրջ միջոցառում է, որ մեր քաղաքացիները կարող են չայցելել կադաստր և էլեկտրոնային եղանակով օգտվել այդ ծառայությունից», – կարևորելով որոշման ընդունումը, ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Լուսանկարը` armrus.net