Երեկ «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսան և միաժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո) եղբորորդին`Արթուր Գևորգյանը, վստահորեն հայտարարել է, որ ոստիկանապետի հետ իր բարեկամական կապերի գործոնը ազդեցություն չի ունեցել իր` ՀՀԿ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով Դավիթաշեն համայնքից առաջադրվելու հարցում:
«Ի՞նչ կապ ունի դա, իմ տեղ Վլադիմիր Գասպարյա՞նն է աշխատելու: Ինչո՞վ կարող է այն պայմանավորված լինել», – ասել է Գևորգյանը:
Թերթի այն դիտարկմանը, թե դա կարող է պայմանավորված լինեն Վովաս Գասպարյանի և ՀՀԿ-ի փոխադարձ համակրանքով, նա հարցով է պատասխանել «Իսկ ոստիկանապետն ինչ-որ կուսակցության հետ վատ հարաբերություննե՞ր ունի: Ոստիկանապետը բոլոր կուսակցություններում էլ ընկերներ ունի…»: