Home / Հայաստան / Վանաձոր-Սպիտակ ճանապարհին ավտովթարում կին է մահացել

Վանաձոր-Սպիտակ ճանապարհին ավտովթարում կին է մահացել

Փետրվարի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2103» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ:

ՀՀ ոստիկանության կայքի համաձայն, «ՎԱԶ-2103»-ի վարորդը, ուղևորը և «ՎԱԶ-2105»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:

«ՎԱԶ-2105»-ի մյուս ուղևորուհին՝ 1956 թ. ծնված  Սուսաննա Նաջարյանը, հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է: