Երեքշաբթի Chanel մոդայի տան ղեկավար Կարլ Լագերֆելդը ներկայացրել է Metro թերթի հերթական համարը, որի գլխավոր խմբագրի դերում հանդես է եկել հենց ինքը:
Մոդելյերը նաև պատկերազարդել է թերթը` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի երգիծական կերպարներ ստանալով: Թագը գլխին Վլադիմիր Պուտինի նկարն ուղեկցում է հետևյալ գրառումը` «Պուտինի երազանքը»:
Մոդելյերը ասել է, որ ռուսաստանյան վարչապետն իրեն ոգեշնչում է. «Սա երիտասարդ տղամարդ է, ով կարող է երկար ղեկավարել Ռուսաստանն ինչպես ինքն է ուզում»:
Այդուհանդերձ, ընդհանուր առմամբ Լագերֆելդը չի սիրում ռուս տղամարդկանց, նրանց վերաբերյալ նա այսպես է արտահայտվել. «Եթե ես ռուս կին լինեի, լեզբուհի կդառնայի: Որովհետև Ռուսաստանում տղամարդիկ սարսափելի են: Հմայիչ կարելի է անվանել միայն թերևս Նաոմիի ընկերոջը: Ռուսաստանն այն երկիրն է, որտեղ ապրում են աշխարհի ամենագեղեցիկ կանայք և ամենահրեշավոր տղամարդիկ»: