Ամերիկյան դատախազությունը մեղադրանք է ներկայացրել 60-ամյա Մարվին Պոտերի նկատմամբ Facebook սոցիալական ցանցում իր 30-ամյա դստերը իրենց ընկերների ցուցակից ջնջած ամուսնական զույգին գնդակահարելու համար:
60-ամյա Պոտերը որոշել է իր դստերը վիրավորած անձանց հարցերը լուծել իր ձևով, քանի որ դուստրը ծանր էր տանում սոցցանցում ստեղծված իրավիճակը:
Պոտերը բազմիցս փորձել է «անկեղծ զրուցել» ամուսնական զույգի հետ, սակայն հասկացել է, որ սպառնալիքները ոչ մի արդյունք չեն տվել: Այդ ժամանակ տղամարդը որոշել է զենքի օգնությանը դիմել: Նա կենդանի է թողել միայն զույգի 8 ամսական երեխային: