Հինգշաբթի առավոտյան Հնդկաստանի Չենայ քաղաքում 9-րդ դասարանի աշակերտը դանակահարել է ուսուցչին հենց լսարանում: Նրան զայրացրել էր այն հանգամանքը, որ ուսուցիչը բողոքել էր իր ծնողներին իր վատ առաջադիմությունից:
Ոստիկանությունը հայտնել է, որ 40-ամյա ուսուցչուհի Ումա Մահեշվարին դասավադնում էր Հայկական փողոցում գտնվող Սուրբ Մարիամի Անգլո-հնդկական միջնակարկ ավագ դպրոցում:
15-ամյա աշակերտը կեսօրին դասարաններից մեկում հարձակում է գործել ուսուցչուհու վրա` առնվազն 5 հարված հասցնելով նրա դեմքին, կոկորդին և որովայնին: Ուսուցիչը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Դպրոցի անձնակազմը անչափահաս հանցագործին հանձնել է ոստիկանությանը: