Ռուսաստանյան Պերմ քաղաքի բնակչուհին պահանջում է պատժել շտապօգնության բժիշկներին, ովքեր իրեն հիվանդանոց տանելու փոխարեն դիահերձարան են փոխադրել:
Դիահերձարանում «վերակենդանացած» 48-ամյա Տատյանա Ֆեդյաևան դիմում բողոք է ներկայացրել բժիշկների դեմ:
Կնոջ խոսքով` աշխատավայրում խիստ ցրտից նա կորցրել է գիտակցությունը, իսկ տեղ ժամանած բժիշկները նրան անմիջապես դիահերձարան են տարել:
Սննդի պահեստում աշխատող կնոջը վաղ առավոտյան հայտնաբերել էր պահակը, ով էլ հենց շտապօգնություն էր կանչել:
«Ինձ շտապօգնության վարորդն այդպես էլ ասաց. «Տանում ենք դիահերձարան»,-հիշում է Տատյանային անգիտակից վիճակում գտած պահակը:
Տատյանան արթնացել է միայն առավոտյան, սառնամանիքը թափանցել էր նրա ոսկորների մեջ:
«Հիշում եմ, որ գիտակցությունս կորցրեցի, իսկ երբ ուշքի եկա, մերկ վիճակում պառկած էի դիահերձարանի սրահում, կողքս` մահացածների դիակներ»,-հիշում է Տատյանան: «Լավ է, որ դեռ չէին հասցրել հերձել ինձ: Շուրջս նայեցի, վեր կացա և մոտեցա աշխատակցին, որպեսզի իրերս վերցնեմ, իսկ նա պապանձվեց»:
Դիահերձարանից կնոջը տարել են սրտաբանական բաժին, ոտեղ հետազոտություն են անցկացրել, իսկ երբ պարզվել է, որ ամեն ինչ նորմալ է, տուն են ուղարկել:
Այժմ կինը պատրաստվում է բոլոր գերատեսչություններով անցնել, միայն թե պատժի նրանց, ովքեր «մարդկանց տանում են այնտեղ, որտեղից սովորաբար հետ չեն գալիս»: