Փետրվարի 10-ին, Երևանի ժամանակով 08.13-ին Ապարան քաղաքից 11 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:
Նշենք, որ փետրվարի 7-ին Հայաստանում ևս մեկ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի ուժգնությունը կազմել էր 2,8 մագնիտուդ, հզորությունը` 3 բալ:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևմուք ընկած հատվածում: