Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը վերադառնում է բնականոն աշխատանքի: Հիշեցնենք, որ օրվա ընթացքում ձյան պատճառով օդանավակայանից չվերթներ չեն իրականացվել:
Առավոտյան 06:40-ից հետո 18:06-ին իրականացվել է առաջին չվերթը, իսկ գալիք կես ժամվա ընթացքում նախատեսվում է իրականացնել «Fly Dubai» ընկերության Երևան-Դուբայ չվերթը:
«Այս պահին ընթանում են թռիչքուղու մաքրման աշխատանքները: Ձյունը համեմատաբար թուլացել է, և մաքրման աշխատանքներին չի խանգարում», – Epress.am-ի հետ զրույցում ասել է քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի բաժնի աշխատակիցը: