Home / Հայաստան / Լրագրողները մրցանակների արժանացան

Լրագրողները մրցանակների արժանացան

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Նա/Նե լրագրողական հրապարակումների չորրորդ մրցանակաբաշխությունը:

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի փոխանցմամբ` մրցանակների արժանացել են.

Հեռուստատեսային նյութ

Այս անվանակարգում իրենց աշխատանքներն էին ներկայացրել 15 հեղինակ: Մրցանակակիրներն են`

Առաջին մրցանակ չի սահմանվել

Երկրորդ մրցանակ- Արման Սուլեյմանյան, Սիվիլնեթ,

Երրորդ մրցանակ- Անի Հակոբյան, 12TV

Երրորդ մրցանակ – Նատալյա Օսյան, Անկյուն + 3

Տպագիր հոդված

Տպագիր հոդված անվանակարգում նյութեր էին ներկայացրել 28 հեղինակ: Մրցանակակիրներ են`

Առաջին մրցանակ- Լիանա Սիրունյան, «Հայաստանի զրուցակից» թերթ, «Դե ասա` քաղաքավարի ամուսնալուծվել եք…»  նյութի համար

Երկրորդ մրցանակ- Արթուր Հովհաննիսյան, «Հայացք» օրաթերթ, «Փարիզյան սուրճի» սեփականատերը վիրավորված ու դառնությամբ է հեռանում Հայաստանից» նյութի համար

Երրորդ մրցանակ- Հռիփսիմե Ջեբեջյան, «Առավոտ» օրաթերթ, «Ստրուկը փախավ տիրոջից» նյութի համար

Առցանց կամ բլոգի հոդված

Այս անվանակարգում նյութեր էին ներկայացրել 61 հեղինակ: Մրցանակակիրներն են`

Առաջին մրցանակ-Երանուհի Սողոյան, hetq.am, « Հայրն արգելել է աղջկան դպրոց գնալ. «Ես չեմ ուզե իմ էրեխեն 6 տղու հետ դասի նստի» հոդվածի համար

Երկրորդ մրցանակ- Լուսինե Ավագյան, ankakh.com,  « Քրդուհին ոսկու, երազանքի ու ասեղնագործ գլխաշորերի մեջ» նյութի համար

Երրորդ մրցանակ- Փառանձեմ Հովհաննիսյան, Media Lab, «Թաքնված մարմնավաճառություն. Կապանում պաշտոնապես չեն խոսում տարեցտարի ավելացող սեքս աշխատողների մասին» նյութի համար

Երրորդ մրցանակ- Սառա Խոջոյան, Media Lab, «Երկնագույն էկրանի ուժը. հայկական սերիալները կնոջ դեմ բացասական կարծրատիպեր են ձևավորում » նյութի համար

Սոցիալական և առևտրային գովազդ

Այս անվանակարգում առաջին մրցանակ չի սահմանվել: Մրցանակակիրներն են`

Երկրորդ մրցանակ- Ստատուս Հոլդինգ ընկերություն

Երրորդ մրցանակ- Արտակարգ ալիք

Ֆոտոռեպորտաժ

Այս անվանակարգում իրենց աշխատանքներն էին ներկայացրել 8 հեղինակ և գործակալություն: Մրցանակակիրներն են`

Առաջին մրցանակ- Փիրուզա Խալափյան, Media Lab, « Շների դրախտը. Երեւանում` դաշնակահար Նունեի հովանո ներքո»  ֆոտոէսսե

Երկրորդ մրցանակ- Իննա Մխիթարյան, hetq.am, Մարիամախոտ Թեղուտի Սուխուդյանին նվիրված ֆոտոպատմության համար

Երրորդ մրցանակ – Ֆոտոլուր գործակալություն` տարվա ընթացքում թեմային անդրադառնալու համար

Ռադիոնյութ

Այս անվանակարգում մրցանակ չի սահմանվել:

Հատուկ մրցանակներ

Ժյուրիի հատուկ մրցանակ – Անի Ասատրյան, Times Armenian, «Դժբախտ լինելու ազատությունս եմ ուզում» նյութի համար