Հայաստանի իշխող կոալիցիան նոր հուշագրի տեքստ է պատրաստել, և այժմ քննարկվում է այն ստորագրելու նպատակահարմարությունը: Այս մասին, հղում կատարելով իր աղբյուրների վրա գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ նոր հուշագիր ստորագրելու մասին պայմանավորվել էր հունվարի 30-ին կայացած կոալիցիոն ուժերի նիստի ժամանակ: Ստորագրված նախորդ հուշագրից մեկ տարի չի անցել (այն ստորագրվել է 2011 թվականի փետրվարի 17-ին), սակայն հատկապես այս շաբաթ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները նոր «որակներ» են ստացել, ու առաջիկայում Սերժ Սարգսյանի մոտ կրկին կոալիցիոն մեծ նիստ է պատրաստվում, գրում է թերթը: