Home / Հայաստան / Մի շարք ճանապարհներ Հայաստանում փակ են

Մի շարք ճանապարհներ Հայաստանում փակ են

Այսօր ժամը 09:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում ձյան պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները, Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ճանապարհները:

Ձնաբքի, մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով որոշ ճանապարահատվածներ դժվարանցանելի են, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը: