Home / Հայաստան / Ռուսաստանում ընդդիմադիր երթի կազմակերպիչներին մեղադրանք է ներկայացվել

Ռուսաստանում ընդդիմադիր երթի կազմակերպիչներին մեղադրանք է ներկայացվել

Փետրվարի 4-ին Ռուսաստանի մայրաքաղաքում կայացած «Հանուն արդար ընտրությունների» երթի կազմակերպիչների նկատմամբ մեղադրանք է ներկայացվել միջոցառման անցկացման կարգի խախտման առնչությամբ, հայտնում է «Ռիա Նովոստին»`հղում կատարելով կազմակերպիչներից մեկի`«Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովի խոսքերին:

Մեծ Յակիմանկա փողոցից դեպի Բոլոտնայա հրապարակ ձգվող երթի կազմակերպիչները մեղադրվում են միջոցառումը նշանակված ժամից շուտ սկսելու մեջ: Ոստիկանությունը նշում է, որ նախապես հայտարարված 13:00-ի փոխարեն երթը սկսվել է 12:30-ին:

Բացի դա, Սերգեյ Ուդալցովը պատմել է, որ կազմակերպիչներին մեղադրանք է ներկայացվել նաև այն փաստի համար, որ երթի մասնակիցները անցնում էին մայթերով, և ոչ թե ճանապարհային հատվածով: Այս մեղադրանքի հետ կազմակերպիչները համաձայն չէն. «Հնարավոր չէր կանխել դա, քանի որ մայթերը փակված չէին: Եվ դա մեր մեղքը չէ: Այստեղ քաղաքական ենթատեքստ կա»:

Դատական նիստը նշանակված է փետրվարի 13-ին: Եթե կազմակերպիչները մեղավոր ճանաչվեն, նրանց երկու հազար ռուբլու չափով տուգանք է սպառնում:

Հիշեցնենք, որ հունվարի 4-ին «Հանուն արդար ընտրությունների» երթ տեղի ունեցով, որին, ըստ Ներքին գործերի վարչության տվյալների, մասնակցել է 36,000 մարդ: Կազմակերպիչները, սակայն, նշում են, որ երթին, և դրան հաջորդած հանրահավաքին ներկա է եղել 100,000 քաղաքացի: