Շաբաթվա սկզբին «Օրինաց երկիր» կուսակցության շարքերը լքած ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը ներկայացվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ լուրերը, թե ՕԵԿ-ից դուրս եկած Բաղդասարյանը համալրելու է ԲՀԿ-ի շարքերը, հեռու չեն իրականությունից:
Հիշեցնենք, որ Բաղդասարյանի և ՕԵԿ ղեկավարների միջև խնդիրները ծագել էին փետրվարի 6-ին, երբ պատգամավորը հրաժարվել էր ԱԺ-ում կուսակցության պահանջով քվեարկել «Կանխիկ գործառնությունների սահմանափակման» օրենքի օգտին: