Միջազգային հաքերական Anonymous խումբը YouTube կայքում տեսանյութ է տեղադրել, որում սպառնում է «Խաչակրաց արշավանք սկսել իսրայելական կառավարության դեմ», որոնց հաքերները մեղադրում են «մարդկության դեմ հանցագործությունների իրականացման մեջ»:
Տեսանյութը հայտնվել է իսրայելամետ և արաբ հաքերների միջև սկսված ինտերնետ-պատերազմի ֆոնին: Այս տարաձայնությունները սկսվել են հունվարի սկզբին, այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի հաքերները տասնյակ հազարավոր իսրայելական կրեդիտային քարտերի համարներ էին հրապարակել ինտերնետում, հայտնում է MIGnews.com-ը:
Նոր տեսանյութում խումբը խոստանում է «սիստեմատիկ կերպով» վերացնել իսրայելական կառավարության ներկայությունը համացանցում: