Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը լինելու է ՀՀԿ համամասնական ցուցակում։ Ինչպես գրում է «Հրապարակ» օրաթերթը, այդ մասին իր մտերիմ շրջապատում հայտնել է Գագիկ Բեգլարյանը` հերքելով այն լուրերը, թե ինքը մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է Երևանում Կենտրոն համայնքում` թիվ 10 ընտրատարածքում։