Home / Հայաստան / Բրայզա. Հայկական լոբբին չի թուլացնի ԱՄՆ-ի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ

Բրայզա. Հայկական լոբբին չի թուլացնի ԱՄՆ-ի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ

Հայկական լոբբին ի վիճակի չէ թուլացնել ԱՄՆ-ի հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ արդեն նախկին դեսպան Մեթյու Բրայզան:

АПА գործակալության փոխանցմամբ`դիվանագետը կարծում է, որ իրեն Ադրբեջանից հետ կանչելու հանգամանքը պայմանավորված է առաջիկայում ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններով:

Նա միաժամանակ նշել է, որ Ադրբեջանը շարունակում է մնալ ռազմավարական առումով ԱՄՆ-ի համար առավել շահավետ երկրներից մեկը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում իր դիվանագիտական առաքելությունը ավարտած Մեթյու Բրայզան լքել է Բաքուն սույն տարվա հունվարի 3-ին: