Այսօր`փետրվարի 11-ին, Եգիպտոսը կրկին ցույցի է դուրս գալիս երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկության մեկ ամյակի առթիվ:
Այս ցույցերը իշխող Ռազմական ուժերի գերագույն խորհրդի վրա ճնշում գործադրելու միտում ունեն: Եգիպտացիները ցանկանում են, որպեզի երկրի ղեկավարությունը փոխանցվի քաղաքացիական իշխանություններին:
Ուրբաթ Գերագույն Խորհրդի կողմից տարածված հայտարարության մեջ ընդդիմադիր ակտիվիստները, կամ, ըստ նրանց, «դավադրության կազմակերպիչները» մեղադրվում են եգիպտական պետականության հիմքերը խարխլելու փորձի մեջ:
Հայտարարության համաձայն, նրանք (ընդդիմադիրները) կարող են «փլուզել և քաոսի մեջ գցել» երկիրը:
Գերագույն խորհուրդը խոստացել է հանձնել իշխանությունը հունիսին կայանալիք նախագահական ընտրություններից հետո, այդուհանդերձ ընդդիմադիրները ցանկանում են, որպեսզի նրանք անմիջապես հրաժարվեն իշխանությունից:
Մահմեդական եղբայներ կուսակցությունը, որը Խորհրդարանում առավել մեծ թվով պատգամավորական մանդատներ ունի, չի սատարում շաբաթ կայանալիք ցույցերին:
Ներկայումս երկիրը ղեկավարող գեներալները, որոնք իշխանության են եկել Մուբարաքի պաշտոնանկությունից հետո, հայտարարել են, որ տեղի չեն տա սպառնալիքներին, և չեն արագացնի իշխանության հանձնման գործընթացը, հայտնում է BBC-ն:
Ակտիվիստները, իրենց հերթին պատրաստվում են գործադուլների և դասադուլների շարք սկսել: