Այս գիշեր Հայաստանի հյուսիսային հատվածում ձյունը կդադարի: Այստեղ օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 8-10 աստիճանով, լեռներում` մինչև -24:
Տեղումները փետրվարի 11-ին տեղ-տեղ կպահպանվեն հարավ-արևելյան մարզերում` Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքում, Արցախում, սակայն ավելի թույլ կլինեն: Այս տարածքներում օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 4-6 աստիճանով: Օդի ջերմաստիճանի նվազում սպասվում է նաև հաջորդ գիշեր, տեղեկացնում է Meteo-TV-ն:
Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կնվազի, ուստի հնարավոր է մերկասառույց, մառախուղ ցածր տեսանելիություն: Գեոմագնիսկան դաշտը կայուն է: