Փետրվարի 9-ին, մոտավորապես 11:30-ին Ստամբուլում` իշխող «Ազատություն և զարգացում» կուսակցության գրասենյակի հարևանությամբ երիտասարդ աղջիկ է մահացել այն բանից հետո, երբ պայթել է նրա պայուսակում դրված ռումբը, հայտնում է Hurriyet պարբերականը:
Իրավապահ մարմինները մահացած կնոջ մոտ անձը հաստատող երկու փաստաթուղթ են գտել, ըստ որոնց աղջիկը 20-25 տարեկան էր: Նրա մարմինը պայթյունի հետևանքով հատվածների է բաժանվել:
Դեպքը տեղի է ունեցել «Ազատություն և զարգացում» կուսակցության գրասենյակից մոտ 30 մետր հեռավորության վրա: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Ականատեսները նշում են, որ կնոջ հետ մեկ այլ տղամարդ էլ է եղել, ով հասցրել է փախչել միջադեպի վայրից: Այժմ ոստիկանությունը փնտրում է տղամարդուն:
Պաշտոնական վարկածի համաձայն, նրանք ենթադրաբար Քրդական բանվորական կուսակցության անդամներ են: