Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը շաբաթ հայտարարել է, որ Իսլամական պետությունը միջուկային զենքի ոլորտում շուտով «շատ կարևոր» ձեռքբերման մասին կհայտարարի, հաղորդում է Reuters-ը:
«Առաջիկա օրերին աշխարհը ականատես կլինի շատ կարևոր և շատ էական միջուկային ձեռքբերման մասին Իրանի հայտարարությանը»,-իր ելույթում ասել է Ահմադինեժադը: