Փետրվարի 11-ի առավոտյան ժամը 9-ի դրությամբ փակ են Երևան-Եղվարդ-Արագյուղ-Բուժականի` Արագյուղ-Բուժական հատվածը, Անիի տարածաշրջանի Արմավիր-Իսահակյան-Գյումրի հատվածը, Գյումրի-Կապս-Ամասիա, Գյումրի-Ջաջուռ, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և Սելիմի լեռնանցքը:
Բուք է Գյումրի-Աշոցք ճանապարհին և Բաղրամյանի տարածաշրջանում, հայտնում է Տրանսպորտի և կապի նախարարությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով` ժամը 11:00-ի դրությամբ փակ են Սելիմի լեռնանցքը, Կոտայքի մարզում` Աղվերան-Չարենցավան, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզում միջհամայնքային, Գեղարքունիքի մարզում`Մարտունու տարածաշրջանի Վերին Գետաշեն-Մադինա, Վարդենիսի տարածաշրջանում`Մաքենիս-Ախպրաձոր, Այրք-Վերին Շորժա, Արմավիրի մարզի Բագարան-Երվանդաշատ ավտոճանապարհից փակ է 2 կմ հատված:
Ձնաբքի, մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Շիրակի մարզի միջպետական բոլոր ճանապարհները: