Home / Հայաստան / Anonymous-ի հերթական թիրախ է դարձել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը

Anonymous-ի հերթական թիրախ է դարձել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը

Հայտնի Anonymous հաքերական ցանցն իր վրա է վերցրել Կենտրոնական հետախուզական վարչության կայքի վրա իրականացված հարձակման պատասխանատվությունը: Հարձակման հետևանքով ծառայությունը մի քանի ժամով անհասանելի էր: Այս մասին հաքերները հայտնել են Twitter-ի իրենց միկրոբլոգում:

Հարձակման նպատակները չեն հաղորդվում, պաշտոնական մեկնաբանություններ գերատեսչությունից նույնպես դեռևս չկան:

Հիշեցնենք, որ փետրվարին հաքերները համացանցում տարածել էին Դաշնային հետախուզական բյուրոյի և բրիտանական ոստիկանության միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը, որում քննարկվում է, թե ինչ գործողություններ կարելի է ձեռնարկել հաքերական հարձակումների դեմ:

Նշենք, որ օրերս Anonymous-ը նաև հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում է «խաչակրաց արշավանք սկսել իսրայելական կառավարության դեմ», քանի որ նրանց գործողությունները «մարդկության դեմ» են ուղղված: