Իրանի իշխանությունները մեղադրել են Ադրբեջանին իրանական միջուկային ծրագրի վրա աշխատող գիտնական Մոսթաֆի Ահմադի Ռոշանի սպանության կազմակերպման հետ կապ ունենալու մեջ: Այս մասին գրում է Reuters-ը` հղում կատարելով իրանականFarsգործակալությանը:
Իրանում Ադրբեջանի դեսպանը փետրվարի 11-ին հրավիրվել է երկրի Ներքին գործերի նախարարություն, որտեղ նրան մեղադրանք է ներկայացվել առ այն, որ Բաքուն համագործակցել է իսրայելական հետախուզության հետ` օգնելով վերջինին իր քարոզչական ցանցը ստեղծել Իրանում: Պաշտոնական Թեհրանը ավելի վաղ որպես Ռոշանի սպանության մեղավոր էր ճանաչում Իսրայելին:
Մոսթաֆա Ռոշանը մահացել է 2012 թվականի հունվարի 11-ին անհայտ մեկի կողմից իր մեքենային ամրացված ռումբի պայթյունի հետևանքով: Իրանը գիտնականի մահվան մեջ մեղադրել էր ոչ միայն Իսրայելին, այլ նաև ԱՄՆ-ին: Երկու երկրներն էլ հերքել են մեղադրանքները:
Հետաքննության ընթացքում իրանական իշխանությունները ձերբակալել են մի քանի ենթադրյալ հանցագործների, սակայն նրանց ազգային պատկանելության, կամ քաղաքացիության մասին տվյալներ չկան:
Ռոշանի սպանությունը միջուկային ծրագրի վրա աշխատող գիտնականի դեմ իրականացված արդեն երրորդ հանցագործությունն է: 5 փորձերից 4-ի դեպքում մարդասպաններին հաջողվել է իրագործել իրենց ծրագիրը, հարձակման ենթարկված ևս մեկ գիտնականի հաջողվել է փրկվել:
Նշենք, որ օրերս Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել էր, որ Իրանը շուտով կզարմացի աշխարհը «շատ կարևոր և շատ էական» միջուկային ձեռքբերման մասին: